ՀԱՐՑ. Շրջանառության հարկ վճարող համարվող անձինք կարո՞ղ են իրենց ցանկությամբ դառնալ ավելացված արժեքի հարկ վճարողներ:
Ալիկ Հովսեփյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հովսեփյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ շրջանառության հարկ վճարողները ԱԱՀ վճարող են համարվում միասնական հայտարարությունում նշված օրվանից (բայց միասնական հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 30-րդ օրվանից ոչշուտ) մինչեւ միասնական հայտարարությունում նշված տարվա ավարտը, եթե իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացրել են միասնական հայտարարություն՝ նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու եւորպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որվճարող կազմակերպությունը պարտավոր է ժամանակագրական կարգով հաշվառել եւ առնվազն մինչեւ դուրսգրման տարվան անմիջապես հաջորդող հինգ տարին լրանալը պահպանել իրենց տված բոլոր հարկային հաշիվները (այդ թվում՝ սահմանված ձեւով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները):
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: