ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հարբած» պանիրներ. նոր ճյուղ հայկական բիզնեսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միքայելյանների ընտանիքը 2012թ.-ին որոշեց թողնել քաղաքային կյանքն ու վերադառնալ Գավառ՝ սկսելու սեփական գործը։ Ամուսիններ Մարինեն և Արմանը արտադրում են պանրի բացառիկ տեսակներ, որոնք շուկայում նորույթ են։ Աշխարհի տարբեր կողմերից բազմաթիվ զբոսաշրջիկներ են այստեղ գալիս՝ համտեսելու գինով ու կոնյակով պատրաստված «հարբած» պանիրները։

Բիզնեսում Միքայելյանների նոր գաղափարները կյանքի կոչելու աջակիցը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն է։ Արմանն ու Մարինեն նաև պարբերաբար մասնակցում են բանկի կողմից արդեն 5 տարի կազմակերպվող անվճար բիզնես դասընթացներին, ստանում բիզնեսի կառավարման նոր գիտելիքներ։

«Ֆինանսական ռեսուրսներ ու լրացուցիչ միջոցներ ներգրավելու կարիք կար ու գյուղատնտեսական բնագավառում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը լավագույն լուծումներն է առաջարկում։ Նաև, նույնիսկ դրսի համար է յուրահատուկ, որ բանկը քեզ կարող է տալ կրթվելու, ողջամիտ որոշումներ կայացնելու կարողություն: Դասընթացների միջոցով կարող ես ստանալ գիտելիք, որը կարող է օգնել ճիշտ որոշումներ կայացնել և եղած ֆինանսը ճիշտ օգտագործել։ Բացի այդ, դասընթացի արդյունքում որոշեցի տուրիստական ծառայությունները էլեկտրոնային հարթակում ունենալ»,-պատմում է Արմանը։

Մանրամասն՝ տեսանյութում:




Լրահոս