ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստի աշխատանքները: Փետրվարի 13-ի նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:
Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված մի շարք օրինագծեր՝ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը, Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու մասին և ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքում լրացում կատարելու մասին, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ:
Ընթացքին հետևեք՝ ուղիղ միացմամբ