Սպառողական զամբյուղը էժանացել է․ ինչպես է հնարավոր 34 հազար դրամով մեկ ամիս ապրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, անցյալ տարվա միջին ընթացիկ գներով, կազմել է 60 հազար 229 դրամ` ամսական կտրվածքով: Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 34 հազար 28 դրամ` ամսական կտրվածքով: Նշենք, որ 2018 թվականի ընթացքում պարենային զամբյուղի արժեքը, ամսական կտրվածքով, կազմել է 35 հազար 906 դրամ:

Այսինքն` սպառողական զամբյուղը, թե՛ ամսական, թե՛ տարվա կտրվածքով, էժանացել է: Նշենք, որ պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքները հաշվարկել եւ հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն` ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված՝ սննդամթերքի կազմի, կառուցվածքի եւ էներգետիկայի:

Պարենային զամբյուղը սննդի նվազագույն քանակն է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին` օրական 2412.1 կկալ: Բայց անցյալ տարի Հայաստանի բնակչության կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան՝ 1 շնչի հաշվով, կազմել է 2232 կկալ:
Ի դեպ, այս ցուցանիշը տարիների ընթացքում թեեւչնչին, բայց ավելացել է. եթե 2012 թվականին 1 շնչիկողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 2169 կկալ է կազմել, ապա 2013 թվականին այն 2090 է եղել, 2014-ին` 2043 կկալ, 2015-ին` 2058, իսկ 2016-ին` 2090 կկալ: Բայց, ըստՎիճակագրական կոմիտեի, ե՛ւ 2017-ին, ե՛ւ 2018-ին մեկ շնչի հաշվով օրական էներգետիկան անփոփոխ է մնացել: Ըստորոշ հետազոտությունների` օրական 2100 կկալ-ից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը կազմել է ավելի քան 50 տոկոս:

Մասնագետները համոզված են, որ Հայաստանում յուրաքանչյուր 3 հոգուց 2-ը թերսնված են: Ըստորոշ հետազոտությունների` թերսնումը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների, այդ թվում` գիրության, ինչն էլ իրհերթին տարբեր հիվանդությունների պատճառ կարող է դառնալ: Թերսնում է համարվում նաեւ այն,որ մարդիկ հիմնականում սնվում են հացով եւ կարտոֆիլով:

Օրինակ՝ Հայաստանում,ըստ 2019 թվականի 4-րդ եռամսյակի սպառողական զամբյուղի, մեկ շնչի հաշվով կարտոֆիլի սպառումը, ամսական կտրվածքով, կազմել է 4.3 կգ: Ըստ հաշվարկների` յուրաքանչյուր օր մարդ պետք է ստանա առնվազն 355 գրամ հացամթերք, 250 գրամ հաց, 100 գրամ միս, 0.5 հատ ձու, 300 գրամ բանջարեղեն (կաղամբ, գլուխսոխ), 200 գրամ միրգ (խնձոր), սուրճ կամ հյութ եւ այլ սննդամթերք:
«Ժողովուրդ» օրաթերթը հաշվարկեց, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները:

Օրինակ՝ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մեկ ամսում սպառված սննդամթերքի արժեքը՝ 1 մեծահասակի հաշվով, կազմել է ընդամենը 34 հազար 28 դրամ: Այս գումարին համարժեք ցանկում ներառված են հացամթերքը, մսամթերքը, ձկնամթերքը, կաթնամթերքը, ձուն, յուղնու ճարպը, միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը, շաքարը, ոչ ալկոհոլային խմիչքը եւ այլ սննդամթերք: Օրինակ՝ օրական փաստացի սպառումը՝ 1 շնչի հաշվով, կազմել է 145 գրամ՝ 18 գրամ ձու, 48 գրամ միս եւ այլն: Օրինակ՝ տավարի մսի 100 գրամը երեւանյան սուպերմարկետներում, խանութներում շուրջ 300 դրամ է կազմում: Ձկնամթերքի՝«Իշխան» ձկնատեսակի 100 գրամը 200 դրամ է կազմում: Երկու հատ ձուն 50-70 դրամ է (վերջին ամսում Հայստանում ձվի գերարտադրություն է, ինչի արդյունքում ձվի մեկ հատը վաճառվում է 25-35 դրամով), իսկ, ահա, 90-100 գրամ հացը տատանվում է 130-140 դրամի սահմաններում:

Բայց, մյուս կողմից, նկատենք, որմեր հանրապետությունում կենսաթոշակի միջին չափը կազմում է 40 հազար 519 դրամ, նվազագույն աշխատավարձը մեր երկրում այս տարվա հունվարի 1-ից բարձրացավ՝ կազմելով 68 հազար դրամ: Բայց այս դեպքում մարդիկ անգամ սննդի այդ նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել,էլ չենքխոսում կոմունալ վճարների, հագուստի, կոշիկի եւ, ամենակարեւորը, դեղորայքի մասին: Համենայնդեպս, ձմռան այս ամիսներին մարդկանց մեծ մասի ամսական կոմունալ վարձերը գերազանցում են 30-40 հազար դրամը: Բայց,միեւնույնն է, սա բավարար չէ մարդուն պատշաճսնվելու, ապրելու համար: Շատերը մեր երկրում այս ամիսներին գոյատեւելու համար ստիպված են լինում դիմել բանկերին, վարկային կազմակերպություններին:

Մյուս կողմից` նկատենք, որմեր երկրում ընտանիքների մեծ մասում մեկ անձը ստանում է մոտ 150 հազար դրամ աշխատավարձ, իսկ եթե այդ ընտանիքը բաղկացած է 4 կամ 5 հոգուց, ապա յուրաքանչյուրին բաժին կհասնի նվազագույն զամբյուղի գումարից քիչ գումար այն դեպքում, երբ նվազագույն սպառողական զամբյուղում ներառված է միայն սննդի համար նախատեսված գումարը:

Գերմանիայում սպառողական զամբյուղը ներառում է մոտ 750 տեսակի ապրանքներ ու ծառայություններ՝ կյանքի տարբեր ոլորտներից: Ֆրանսիայում սպառողական զամբյուղը, բացի անհրաժեշտ մթերքներու ծառայություններ պարունակելուց, ներառում է նաեւ այցելություններ ռեստորաններ եւ գեղեցկության սրահներ: Իսկ Մեծ Բրիտանիայում սպառողական զամբյուղում ներառված են տան վերանորոգման կամ այգեգործության համար պիտանի իրեր: Եվրոպացիները սպառողական զամբյուղում ընդգրկել են նաեւ թատրոնի եւ կինոյիտոմսեր, գրքեր, ինչպես նաեւ լողավազանների եւ ֆիթնես ակումբների այցեքարտեր:

Դե արի ու Հայաստանի կառավարության որեւէ պատասխանատուի առաջարկի 34 հազար 28 դրամով ապրել մի ամբողջ ամիս: Համենայնդեպս, մեր հանրապետությունում ուղղակի հնարավոր չէ 34 հազար դրամով ապրել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս