Հանրային փակ տարածքներում և սննդի բոլոր օբյեկտներում ծխելը կարգելվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հակածխախոտային հայտնի օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում: Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 13-ի նիստում ներկայացրել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, հանվել է կիսափակ հասկացությունը, այսինքն՝ նախագծով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում: Սակայն դրույթ է ավելացվել, որով հանրային սննդի բոլոր օբյեկտներում կարգելվի ծխախոտի օգտագործումը: Օրենքի նախագծով սահմանված են տուգանքներ արգելված վայրերում ծխելու համար:

Նախագծի վերաբերյալ վարման կարգով ձայնի իրավունք վերցրած պատգամավորները տարբեր ելույթներ ունեցան: Նախագիծն այնուամենայնիվ ընդունվեց՝ ստանալով  76 կողմ, 16 դեմ, 7 ձեռնպահ ձայներով:




Լրահոս