Հարց քաղաքացիներից՝ անձը ո՞ւր պետք է դիմի հաշմանդամության կարգավիճակ ստանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Անձը ո՞ւր պետք է դիմի հաշմանդամության կարգավիճակ ստանալու համար:

Ցողիկ Վարդանյան (62 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ց. Վարդանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկանում ենք, որ եթե անձն ունի առողջական խնդիրներ, եւ կարիք է առաջացել հաշմանդամության կարգավիճակ ստանալու, ապա նա պետք է դիմի իրեն սպասարկող պոլիկլինիկա կամ բժշկական կազմակերպություն, որտեղ անհրաժեշտ հետազոտություններից, ախտորոշման ճշգրտումից եւ բուժումներից հետո /առնվազն 3 ամիս` ամբուլատոր եւ հիվանդանոցային պայմաններում/ անհրաժեշտության դեպքում կտրվիուղեգիր /ձեւ 88/` տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով ներկայացնելու եւ փորձաքննվելու համար:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ անձին հաշմանդամ են ճանաչում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետակա նմարմինները` Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը և նրա տարածքային մարմինները (հանձնաժողովները):

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս