Հարց քաղաքացիներից՝ ոսկու շուկաներում վաճառասեղանների միջոցով թանկարժեք մետաղներ վաճառողը ո՞ր դեպքում կհամարվի արտոնագրային վճար վճարող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունը առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վաճառք է իրականացնում, ապա վաճառքի իրականացման մասով ո՞ր դեպքում կարող է տվյալ կազմակերպությունը համարվել արտոնագրային վճար վճարող:

Գեւորգ Խաչատրյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․

Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ համաձայն «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի՝ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածով (այսուհետ Օրենքի N 7 հավելված) սահմանված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք տվյալ գործունեության տեսակների մասով համարվում են արտոնագրային վճար վճարող (այսուհետ` արտոնագրային վճար վճարող), իսկ առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի` տարեկան մինչեւ 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ առքուվաճառքի գործունեություն իրականացնողները` համապատասխան հայտարարության առկայության դեպքում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեության նպատակով արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալ է աշխատողների թիվը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս