Հ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները փետրվարի 18-ին անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Հարգելի ընկերներ,
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 11։00-ին անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։
Թեման` արդեն գիտեք»: