Հարց քաղաքացիներից՝ ո՞ր դեպքերում կարող է դուրս գրված հարկային հաշիվը չեղյալ ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում կարող է դուրս գրված հարկային հաշիվը չեղյալ ճանաչվել։

Գայանե Մխիթարյան (33 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Գ.Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 11.11.2010 թվականի թիվ 1504-Ն որոշման համաձայն՝ դուրս գրված հարկային հաշիվը կարող է չեղյալ ճանաչվել, եթե ապրանքներն առաքվել (ծառայությունները մատուցվել) են գնորդին, սակայն հարկային հաշիվը դուրս է գրվել այլ անձի անունով, ապրանքների մատակարարմանը (ծառայությունների մատուցմանը) վերաբերող հարկային հաշիվը լրացվել է սխալներով, որոնք կարող են այն դուրս գրողի կամ ստացողի համար իրավական կամ ֆինանսական հետեւանքներ առաջացնել (օրինակ` տուգանք, ծախսագրման կամ հաշվանցման արգելք), հարկային հաշվով մատակարարվող ապրանքի (մատուցվող ծառայության) ընդհանուր արժեքի հաշվարկմանը մասնակցող որեւէ տվյալ (քանակ (ծավալ), գին, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկի դրույքաչափ կամ ավելացված արժեքի հարկի գումար) լրացվել է սխալ:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Հավելենք, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ դուրս գրված հարկային հաշիվները կարող են չեղյալ ճանաչվել չեղյալ ճանաչման հիմքերից որեւէ մեկն առաջանալու օրվան հաջորդող մինչեւ 15-րդ օրը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս