Փետրվարի 18-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 18-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Փարիզ Էսթ համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը և իրավաբան Մարիաննա Եղիազարյանը: ԹԵՄԱ՝ քաղաքաշինության ոլորտի վերջին զարգացումները՝ իրավական և մասնագիտական տեսանկյուններից:

Ժամը 13:00՝ կենդանաբուժության և աննդամթերքի անվտանգության միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը: ԹԵՄԱ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս է կոծկվում կենդանիների առողջության վերաբերյալ տեղեկատվությունը: Ամփոփ դիտարկումներ գարնանամուտին սրվող ռիսկերի և դրանց հնարավոր հետևանքների շուրջ:

***

Փետրվարի 18-ին՝ ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է Ադրբեջանահայերի ասմաբլեայի ղեկավար, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։

Թեմա՝ Ադրբեջանահայ համայնքի վերաբերմունքն ու դիրքորոշումը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի հանդիպումներին «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Գանջալիևի  հետ։ Փաշինյան-Ալիեւ մյունխենյան հանդիպման արդյունքներն ու հեռանկարները։

Փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

ԹԵՄԱ՝ Փաշինյան-Ալիև Մյունխենյան հանդիպում. Սահմնադրական հանրաքվե. Ներքաղաքական օրակարգ:

***

Փետրվարի 18-ին, ժամը 12.00-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբի հյուրերն են ՀԳՄ
պոեզիայի բաժանմունքի նախագահ, ՀԳՄ վարչության և նախագահության անդամ, Մշակույթի հայկական ֆոնդի
նախագահ, թարգմանիչ, խմբագիր, բանաստեղծ, նկարիչ, հրապարակախոս Արևշատ Ավագյանը և ՀԳՄ անդամ,
արձակագիր, հրատարակիչ, «Սպիկա» հրատարակչության տնօրեն Արտակ Ավագյանը: Թեման՝ Գրքի խորհուրդը: Գիրք
կարդալը արդիակա՞ն է, թե՞ նորաձև և ի՞նչ է տալիս այն մեր ժամանակի մարդուն:




Լրահոս