Կյանքից հեռացել է Մյունխենի հերոսը` «Մանչեստեր Յունայթեդի» լեգենդար դարպասապահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

87 տարեկան հասակում կյանքից հեռացել է անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» նախկին լեգենդար դարպասապահ Հարի Գրեգը: Ֆուտբոլիստը մանչեատրյան ակումբի գույները պաշտպանել է 1957-ից 1966 թվականներին:

Դարպասապահը 1958 թվականի փետրվարի 6-ին «Յունայթեդի» հետ Մյունխենից վերադառնում էր տուն եւ տեղի ունեցավ բոլորիս հայտնի ողբերգական ավիավթարը: Մանչեստերյան ակումբի դարպասապահ Հարի Գրեգը այդ սարսափելի օրվա իսկական հերոսն էր: Նա այրվող ինքաթիռից կարողացավ դուրս բերել մեկ երեխայի, ինչպես նաեւ Մեթ Բասբիին ու Բոբի Չարլտոնին:

Գրեգը բացի «Յունայթեդից» խաղացել է նաեւ «Դոնկաստեր Ռովերսում» (1952-57) եւ «Ստոկ Սիթիում»(1966-67)

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս