ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

18 տարի առաջ Վահրամ Մաթևոսյանը Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում ընտանիքի հետ սկսեց «Մաթևոսյան Վայն» գինիների արտադրությունը։ Սկզբում գինեգործությունը հոբբի էր. գինիները Մաթևոսյանները պատրաստում էին ընկերների համար: Հետո կառուցեցին գինու գործարանն ու հայր ու որդի սկսեցին զբաղվել գինիների արտադրությամբ. հիմնվեց ընտանեկան բիզնես:

Վահրամ Մաթևոսյանի որդին՝ Վազգենը, հիշում է՝ նոր էր վերադարձել զինվորական ծառայությունից, երբ հայրը սկսեց գինիների արտադրությունը: Գործը ռիսկային էր: 3 ամսում կառուցեցին գործարանն ու կատարեցին խաղողի առաջին մթերումը:

Մաթևոսյանների ձեռնարկած գործին առաջինը հավատաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: Գործարանը կառուցելու, մթերման և արտադրական գործընթացները կազմակերպելու համար Մաթևոսյանների աջակիցը հենց գործընկեր բանկն էր:

«Այս գործում դրված է քրտինք, ուժ և ընտանիք է աշխատում։ Որակին հետևում ենք անձամբ: Խաղողը ես եմ մթերում ու որակը ստուգում, հայրս էլ միշտ վերահսկում է: Գործարանի կառուցման առաջին իսկ օրվանից ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն ամուր կանգնած է մեր կողքին ու աջակցել է մթերումների, սարքավորումների ձեռքբերման և արտահանման ժամանակ, նաև՝ ֆինանսական, խորհրդատվական հարցերում, ինչի արդյունքում այսքան զարգացել ենք։ ԱԿԲԱ-ն իմ բանկն է, ես այդպես եմ համարում»,- նշում է Վազգենը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս