Փետրվարի 20-ին՝ ժամը 19.00‚ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակներում‚ որ նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ալ. Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Սիմֆոնիետ լարային նվագախմբի համար‚ Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար «Հայաստան»‚ Շեփորի կոնցերտ‚ Տոնական նախերգանք։ Որպես մենակատարներ հանդես կգան Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր‚ ջութակահար Ռոման Սիմովիչը և միջազգային մրցույթի դափնեկիր‚ շեփորահար Հայկ Գուրգենյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։
***
Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է ֆրանսիաբնակ դերասան, երաժշտագետ, ռեժիսոր, թատերագետ, Տիգրան Չուհաջյանի Միջազգային ինստիտուտի (Փարիզ) հիմնադիր տնօրեն Ժիրայր Բաբազյանը։
Թեմա՝ Նոր առաջարկներ Ֆրասնիայից, անելիքներն ու հրավերները Հայաստանում։ Տեղի և արտերկրի օպերայի տարբերությունները՝ ելնով <<Կարինե>> ներկայացումից, դրա մեծ արձագանքը Փարիզում եւ Լոնդոնում․եւ խոչընդոտները Հայաստանում․ Ինչն է հայերինքում հաճախակի աշխատանքներ չիրականացնելու պատճառը։