Լուսանկարը արվել է Էրեբունի վարչական շրջանում
«Սանիթեք»-ի աղբամանները անհայտ անձինք այրել են: Հրշեջի օգնությամբ կանխվել է հնարավոր հրդեհը:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կատարվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց հաշվառումը: Ուզում եմ իմանալ՝ կա արդյոք հաշվառման համար դիմելու ժամկետի սահմանափակում, թե ոչ:
Իսկուհի Հարությունյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ժամկետի սահմանափակում չկա: Փոխհատուցում uտանալու համար Հայրենական մեծ պատերազմի վետերանը հաշվառման նպատակով իր փաuտացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին (Փարոս) անձամբ կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում է սահմանված ձեւի դիմում եւ հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթեր:
Հայրենական մեծ պատերազմի վետերանի պահանջով՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը հաշվառումը կարող է իրականացնել վետերանի բնակության վայրում` կազմակերպելով տնային այցելություն (ներառում է այցելություն բուժման վայր):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե Հայրենական մեծ պատերազմի վետերանի` ավանդատու հանդիuացող ամուuինը մահացած է, եւ մահացած ամուuնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուuնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուuնու ավանդի 50 տոկոuի դիմաց կենդանի ամուuնու համար փոխհատուցում uտանալու իրավունքը ճանաչվում է որպեu ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ uեփականության իրավունք: Ի դեպ, եթե Հայրենական մեծ պատերազմի վետերանը մահացել է, ապա տվյալների հաշվառումը սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կողմից ենթակա է գրավոր մերժման:
ՀԱՐՑ. Շրջանառության հարկ վճարող համարվող անձինք կարո՞ղ են իրենց ցանկությամբ դառնալ ավելացված արժեքի հարկ վճարողներ:
Ալիկ Հովսեփյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հովսեփյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ շրջանառության հարկ վճարողները ԱԱՀ վճարող են համարվում միասնական հայտարարությունում նշված օրվանից (բայց միասնական հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 30-րդ օրվանից ոչ շուտ) մինչեւ միասնական հայտարարությունում նշված տարվա ավարտը, եթե իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացրել են միասնական հայտարարություն՝ նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու եւ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վճարող կազմակերպությունը պարտավոր է ժամանակագրական կարգով հաշվառել եւ առնվազն մինչեւ դուրսգրման տարվան անմիջապես հաջորդող հինգ տարին լրանալը պահպանել իրենց տված բոլոր հարկային հաշիվները (այդ թվում՝ սահմանված ձեւով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները):