ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.Սեւանի ափից, որ էդ ծառերը կտրում են` ջուրը չլցվի, ծածկի, դրա փոխարեն որտե՞ղ են ծառեր տնկվում: Սաղ քաչալացավ Սեւանը:Մանուշակ Առաքելյան, 50 տարեկան,  Լճաշենի բնակիչՊԱՏԱՍԽԱՆ. Կտրած ծառերի փոխարեն, օրինակ, անցած տարի նորերը տնկել ենք, իսկ հիմա կակռազ պլանավորում ենք: Բայց տենց հատով ո՞նց ասեմ, այ ցավտ տանեմ, քանի՞ ծառ ա կտրվել կամ տնկվել (ծիծաղում է), էտի պիտի մեր հաշվեգնահատման ցուցակները լրիվ հանենք, էտի ես ըտենց դժվար կարենամ ասեմ, բա որ ըտեղ ասենք մաքրում են, հաշվեգնահատման ցուցակ են չէ՞ կազմում: Իսկ էտի կազմում են ըստ ծառի, անցյալ տարի չեմ հիշում 6000, թե՞ 7000 ծառ տնկեցինք, մի հատ էս Ծովագյուղին հարող հատվածում ա տնկվել, Մարտունա տարածքում մի երկու հատ մասնաճյուղ կա, ընդեղ ա տնկվել, էս տարի էլ կակռազ  պլանավորել ենք արդեն:«Սեւան» ազգային պարկի տնօրեն Աշոտ  Գնդոյան ՊԱՏԱՍԽԱՆ. Այո, դրա գումարներն արդեն նախատեսվել են, որ տարեկան ոչ պակաս 50 հեկտար կարողանանք վերականգնել, գումարների խնդիր է: Իհարկե, մենք 15-20 հեկտարի չափով ծառ տնկում ենք, տեսակաշարը նորից ճշտելու ենք, հաշվառում ենք վերջնական եւ կարողանալու ենք արագությամբ վերականգնել այդ ամենը: Թվով չեմ կարող ասել, բայց հեկտարով կարող եմ ասել, որ մոտ մի հազար հեկտար  անտառային տարածք, ջրի տակ մնացած կտրատվել, դուրս է եկել, դժվար է ասել քանիսն է տնկվել: Տարեկան միջինը մի 20 հեկտար տնկվել է, հիմնականում Նորատուսի, Մարտունու, Վարդենիսի հատվածներում. մնացած հատվածներում մեծ վտանգ չկա, արդեն մոտ հազար հեկտար տարածք ջրից մաքրվել է:«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բնապահպանության նախարարության պաշտոնյաների խոսքերից հասկանալի դարձավ, որ մի գլխավոր խնդիր, այնուամենայնիվ, լուծված է այսօրվա դրությամբ. նախատեսվել են կատարել աշխատանքներ: Իսկ թե երբ, ով, ինչ պայմաններում, ում վերահսկողությամբ պետք է կատարի դրանք, արդեն երկրորդական խնդիրներ են, ինչպես մյուս բոլոր ոլորտներում:




Լրահոս