ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացահայտվել է խոշոր չափի գումարի յուրացում. ապօրինություն Դիլիջանի թիվ 2 դպրոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Դիլիջանի թիվ երկու հիմնական դպրոցում կատարված ապօրինությունների վերաբերյալ։

Մասնավորապես, պարզվել է, որ դպրոցի պաշտոնատար անձինք, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2009-ից 2013 թվականների ընթացքում երեք անձի դպրոցի հնոցապան են ձևակերպել։ Նրանք աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ աշխատավարձ է դուրս գրվել։ Բացի այդ, Դիլիջանի երկու բնակչուհու ձևակերպել են դպրոցի պահակ, ապա տրամադրել նախածննդյան ու հետծննդյան արձակուրդներ։ Այդ ընթացքում նրանց պարտականությունները կատարել է մեկ ուրիշը։

Հիշյալ ապօրինությունների հետևանքով յուրացվել է ընդհանուր 2 միլիոն 287 գազար դրամից ավելի գումար։ Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի փաստերով ոստիկանության Դիլիջանի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։




Լրահոս