ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունը մանրածախ վաճառքի կետում գնորդից արտարժույթով կանխիկ վճարում է ընդունում, ապա արդյոք նա պատասխանատվության կենթարկվի՞, թե՞ ոչ:
Անժելա Իսահակյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Իսահակյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները, ինչպեu նաեւ այդ գործարքների դիմաց դրամական (փողային) վճարումները ՀՀ դրամով իրականացնելու պահանջը չկատարելու համար պատասխանատվության նորմերը սահմանվում են՝ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածով:
Միաժամանակ առաջարկվում է հաշվի առնել ՀՀ ԿԱ ՊԵԿ 07.09.2009թ. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտման համար վարչական պատասխանատվության կիրառման մի քանի հարցերի վերաբերյալ N5 պաշտոնական պարզաբանումը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անկանխիկ վճարումներ նախատեսող եւ գրավոր ձեւով կնքված պայմանագրերում գնանշումները կարող են կատարվել արտարժույթով, եթե այդ պայմանագրերը կնքվել են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռեզիդենտի եւ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ոչ ռեզիդենտի միջեւ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: