65 մլն 859 հազար դոլարի ներհոսք․ Հայաստան եկող տրանսֆերտների չափը շարունակում է աճել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկող տրանսֆերտների չափը շարունակում է աճ արձանագրել: Անցյալ տարվա դեկտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 65 մլն 859 հազար դոլար:

Նկատենք, որ 2018-ի դեկտեմբերի համեմատ՝ Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 15 մլն 335 հազար դոլարով, իսկ Հայաստանից դեկտեմբերին դուրս է եկել 150 մլն 364 հազար դոլար գումար: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը, դեկտեմբեր ամսին կազմել է 45 մլն 756 հազար դոլար։ Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Բացի այս, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է զգալի ավելացել. եթե անցած տարվա նոյեմբերին այն կազմել է 10 մլն 832 հազար դոլար, ապա դեկտեմբերին դարձել է 18 մլն 718 հազար դոլար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս