ՀԱՐՑ. Եթե աշխատողի եկամտահարկը ճիշտ չի պահվել, ի՞նչ պետք է անի, արդյոք սահմանափակող ժամկետ գոյություն ունի՞, թե՞ոչ:
Ռիմա Կիրակոսյան (48 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն«Եկամտահարկիմասին»Հայաստանի Հանրապետությանօրենքի 38-րդհոդվածի 3-րդկետի՝հարկայինգործակալիկողմից«Եկամտահարկիմասին»ՀՀօրենքիդրույթներիհամաձայն՝ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից ժամանակին չպահված (կամ պակաս պահված) հարկի գումարները ֆիզիկական անձանցից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ հարկերի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ սահմանված չափից ավելի գանձման օրվան հաջորդող երեք օրացուցային տարվա համար:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Տեղեկացնենք, որ փոխհատուցման վճարներ են համարվում աշխատանքային պարտականությունները կատարելու համար գործատուների կողմիցիրենց աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ չափերով տրվող փոխհատուցումները, մասնավորապես` գործուղման վճարները:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: