Մեկնարկում է Ամերիաբանկի հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 12»-ը, այս անգամ նոր ձևաչափով, նոր մոտեցումներով ու նորարար գաղափարներով: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է` նպատակասլաց, ստեղծագործ ու եռանդուն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքային կենսագրությունը սկսել կամ ձեռք բերած փորձը ամրապնդել Ամերիաբանկում:
Ծրագրի հիմնական նպատակը 21-27 տարեկան երիտասարդ, նորավարտ մասնագետների համար գործարար միջավայրում ուսանելու, տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ստեղծելն է: Ծրագրի մասնակիցները իրենք են ընտրում, թե որ ուղղությամբ են ցանկանում մասնագիտանալ ` բիզնես, վերլուծական, թե` ստեղծարար:
նտրական փուլերը հաղթահարած երիտասարդները երեք ամիս շարունակ ստանալու են գործնական գիտելիքներ` ծանոթանալով ժամանակակից բիզնեսի առաջատար փորձին` արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ: Դիմորդներից պահանջվում է բարձրագույն մասնագիտական կրթություն, հաղորդակցման հմտություններ, ստեղծագործական ճկուն միտք, նոր գիտելիքներ ձեռք բերելու և անընդհատ զարգանալու պատրաստակամություն և պատասխանատվության զգացում:
Տեղեկացնենք նաև, որ ծրագրի ողջ ընթացքում մասնակիցները վարձատրվելու են:
«Ամերիա Սերունդը» հարթակ է հանդիսանում գործատուի և Հայաստանի ու օտարերկրյա լավագույն թիրախային ԲՈՒՀ-երի երիտասարդ մասնագետների միջև` վերջինների համար ստեղծելով պրակտիկայի, մասնագիտական աճի ու առաջխաղացման հնարավորություն:
Ամերիաբանկը, կարևորելով կորպորատիվ մշակույթի ձևավորումը, մոտիվացնում է երիտասարդ մասնագետներին` ստեղծելու նորն ու արժեքավորը, ինչպես նաև տալիս է զարգանալու, ինքնադրսևորվելու և կայանալու հնարավորություն:
Ծրագրի ավարտին, բանկում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը լավագույնս կիրառած երիտասարդներին հնարավորություն է տրվում շարունակելու իրենց կարիերան Ամերիաբանկում` աշխատանքի անցնելով գլխամասային գրասենյակի տարբեր ստորաբաժանումներում և մասնաճյուղային մեծ ցանցում:
Նշենք նաև, որ 2012թ.-ից մինչ այսօր իրականացվել է թվով 11 «Ամերիա Սերունդ» ծրագիր, որոնց արդյունքում Ամերիա թիմին է միացել ավելի քան 260 աշխատակից:
«Ամերիա սերունդ» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ Ամերիաբանկի` www.generationa-en.ameriabank.am կայք-էջում: Դիմումների վերջնաժամկետը` մինչև ս.թ. մարտի 15-ը` ներառյալ:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: