Ինչպես արդեն հայտնել ենք, Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանն այսօր հրավիրվել էր ՔԿ Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին:
ArmLur.am-ը զրուցեց Հովհաննես Շահինյանի հետ, ով հայտնեց, որ Քննչական կոմիտեում իրեն ուղղված ոչ մի հարցի չի պատասխանել։
«Հարցաքննություն չի կայացել, քանի որ ես չգիտեի, թե ինչի մասին է քննությունը։ Ասում են՝ կաշառքը օժանդակելու համար է, ինչ-որ դրսից մեկի անունն են տալիս, որին ես չեմ ճանաչում, ինչպե՞ս կարող էի հարցերի պատասխանել»։
Հավելենք, որ Հովհաննես Շահինյանն այս ամենը որակում է որպես իր անձի նկատմամբ քաղաքական հետապնդում։
Լիդա Եղիազարյան