Երբ կստորագրվի Հայաստան-Եվրամիություն ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի 2020 թվականի ընթացքում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Համաձայնագիրը 2017թ. նախաստորագրվել է, սակայն Brexit-ի պատճառով հնարավոր չէր վերջնական ստորագրել այն: Նախատեսվում է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում: Համաձայնագրով` Եվրոպայի ողջ օդային շուկան կդառնա մեկ ամբողջական, և կարիք չի լինի առանձին-առանձին պայմաններ հստակեցնել»,- ասաց Ռևազյանը:




Լրահոս