Ծրագրերը հավակնոտ են. Բակո Սահակյանը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ստեփանակերտում մասնակցել է երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին:

Իր ելույթում նախագահ Սահակյանը կանգ է առել արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ:

Բակո Սահակյանը նշել է, որ նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով, աշխատանքները համակարգված եւ հետեւողականորեն իրականացնելու դեպքում այդ նախագծերը կյանքի կկոչվեն:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կմեկնի Արցախ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր Արցախ են մեկնելու նաեւ ՀՀ անվտանգության խորհրդի բոլոր անդամ պաշտոնյաները, որպեսզի այնտեղ անցկացնեն Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Սակայն, մեր տեղեկություններով, այս նիստի պլանավորումը վաղուց է եղել, այն հերթականն է եւ, ըստ էության, կապ չունի բանակում վերջին դեպքերի կամ կադրային տեղաշարժերի հետ:

Բնականաբար, նիստը չի անցնի առանց այդ հարցերի քննարկման, եւ չի բացառվում, որ դրանից հետո նոր որոշումներ կայացվեն: Եվ ուշագրավ է, որանվտանգության խորհուրդների համատեղ նիստիֆոնին լարվել է նաեւ Արցախի ներքաղաքական կյանքը՝ կապված սպասվող համապետական ընտրություններիհետ:

Եվ այս հարցը եւս չի մնա առանց քննարկման, չնայած ՀՀ իշխանությունները պաշտոնապես որոշել են զերծ մնալ որեւէ թեկնածուի սատարելուց:




Լրահոս