Հարց քաղաքացիներից՝ ի՞նչ տևողությամբ է աշխատող կանանց տրվում հղիության և ծննդաբերության արձակուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ տեւողությամբ է աշխատող կանանց տրվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդ:

Ելենա Պողոսյան (32 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ՝

1) 140 oր (70 oր՝ հղիության, 70 oր՝ ծննդաբերության),
2) 155 oր (70 oր՝ հղիության, 85 oր՝ ծննդաբերության)՝ բարդ ծննդաբերության դեպքում,
3) 180 oր (70 oր՝ հղիության, 110 oր՝ ծննդաբերության)՝ միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:

Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին եւ կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չoգտագործված oրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի oրերին: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Երեխային փաuտացի խնամող ընտանիքի մոր (խորթմոր), հոր (խորթհոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ հերթականությամբ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս