
Փետրվարի 22-ին, ժամը 16.00-ին, ՀՀ պետական սահմանը հատելիս Ագարակի սահմանային անցակետից ոստիկանության Մեղրիի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Վասակ Ե.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա փետրվարի 12-ից Ղրիմի Հանրապետության ՆԳՆ Յալթա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր Ղրիմի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Փաստաթղթերի կեղծիքը) մեղադրանքով: