Այս պահին խորհրդարանում ընթանում են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով հրավիրած խորհրդարանական լսումներ:
Լսումների ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով օրենսգրքի հիմնական դրույթները:
«Փաթեթը բավական ներառական քննարկում է անցել, այդ թվում հանրային քննարկումներ, ստացել ենք բազմաթիվ առաջարկներ», – նշեց նա եւ մանրամասներ հայտնեց, թե ինչ է սպասվում այս փաթեթի ընդունումից հետո:
«Գույքի փոփոխությունը եթե չի հիմնավորվում կամ կա ոչ ամբողջական հայտարարագված գույք, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դառնում է վարույթ հարուցող մարմին: Իսկ Սահմանադրական դատարանի դատավորների պարագայում այդ կառույցը դիմում է ոչ թե ԲԴԽ, այլ Ազգային ժողով»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: