Փետրվարի 26-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։
Թեման՝ «ՀՀ բանակում ոչ մարտական զոհերը կանխելու նպատակով պահանջ և առաջարկներ»։
Բանախոսներն են
Սուրեն Կարապետյան – «Հետախույզ վետերանների միավորման» նախագահ
Արթուր Բունիաթյան – ազատամարտիկ, Սպաների միության անդամ, «Հետախույզ վետերանների միավորման» անդամ
Մուշեղ Դանիելյան – քաղաքական ակտիվիստ
Վարդան Չախմախչյան – փոխգնդապետ, Սպաների միության անդամ
Սարգիս Կարապետյան – «Թալին» ջոկատի հրամանատար
Արտաշես Ահարոնյան – «Կոռնիձոր» ջոկատի հետախուզության պետ
***
Փետրվարի 26-ին, ժամը 15:00-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում /հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, գրադարան/ տեղի կունենա «Հայաստանի ազգային կամերային նվագախմբին երաժշտական գործիքների տրամադրում» ծրագրի շրջանակում պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:
Պայմանագիրը կստորագրեն ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Ջուն Յամադանը և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանը: Միջոցառմանը ներկա կգտնվի նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:
***
Փետրվարի 26-ին՝ ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։
Թեմա՝ Խոջալուի դեպքերի շուրջ Ադրբեջանի զեղծարարությունները և ադրբեջանական քարոզչության երկերեսանիությունը։
***
Փետրվարի 26-ին, ժամը՝ 11 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրերն են
ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը և սննդաբան-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:
Թեման՝ Պահքը օգտակար, թե վնասակար է առողջությանը, ինչո՞ւ և ո՞ւմ կարող է հակացուցված լինել Պահքը, հոգևորի ազդեցությունը մարդու ֆիզիկական առողջության վրա:
Փետրվարի 26-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:
Թեման՝ Սահմանադրական փոփոխության հանրաքվե, Արցախում կայանալիք ընտրություններ, Արցախյան հիմնահարց: