ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 11 հասցեի բնակելի շենքն ամբողջությամբ ծխով է պատվել. շենքում հրդեհ է բռնկվել: Պատճառը եղել է այն, որ բնակիչներից մեկը տանը՝ դույլի մեջ, կրակ է արել տաքանալու եւ կերակուր պատրաստելու նպատակով: Հարեւանների խոսքով՝ այդ կինը միշտ դույլի մեջ կրակ է անում, սմբուկ եւ այլ բանջարեղեն խորովում, ինչպես նաեւ այդկերպ փորձում է տաքանալ:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե աշխատողի եկամտահարկը ճիշտ չի պահվել, ի՞նչ պետք է անի, արդյոք սահմանափակող ժամկետ գոյություն ունի՞, թե՞ ոչ:

Ռիմա Կիրակոսյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ կետի՝ հարկային գործակալի կողմից «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն՝ ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից ժամանակին չպահված (կամ պակաս պահված) հարկի գումարները ֆիզիկական անձանցից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ հարկերի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ սահմանված չափից ավելի գանձման օրվան հաջորդող երեք օրացուցային տարվա համար:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ փոխհատուցման վճարներ են համարվում աշխատանքային պարտականությունները կատարելու համար գործատուների կողմից իրենց աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ չափերով տրվող փոխհատուցումները, մասնավորապես` գործուղման վճարները:

 

 

 

ՀԱՐՑ. Կարելի՞ է փոխել սոցիալական փաթեթի հաշիվը:

Նունե Մանուկյան (41 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար լրացվում է նոր դիմում: Սոցփաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը: Այս դեպքում աշխատողը դիմումի հետ միասին ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք, ինչպես նաեւ սոցփաթեթի նախկին հաշիվը սպասարկող բանկից տեղեկանք՝ պարտավորություններ չունենալու վերաբերյալ:
Սոցփաթեթի հաշիվը փոխելու դեպքում աշխատողն իր հաշվի դրամական միջոցները սոցփաթեթի հաշիվը սպասարկող նախկին բանկից սոցփաթեթի հաշիվը սպասարկող նոր բանկ փոխանցելու համար նախկին բանկ է ներկայացնում նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք:
Այդ տեղեկանքի հիման վրա՝ սոցփաթեթի հաշիվը սպասարկող նախկին բանկն աշխատողի սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է սոցփաթեթի հաշիվը սպասարկող նոր բանկի սոցփաթեթի հաշվին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի գումարն իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողը լրացնում է սոցիալական փաթեթի գումարի փոխանցման մասին դիմում՝ համաձայն ձեւի, որը բանկի կողմից տրված՝ սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին ներկայացվում է աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում:




Լրահոս