
Դեպի Հայաստան 2020 թվականին նախատեսվում է բացել 12 նոր չվերթ, որոնք հիմնականում կլինեն Եվրոպայից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:
«Այս տարի Հայաստանից դեպի Գերմանիա և Իտալիա կունենանք ուղիղ թռիչքներ՝ Հռոմ, Միլան, Մեմինգեն, Բեռլին, ինչպես նաև դեպի եվրոպական այլ երկրներ՝ Պաֆոս, Սալոնիկ, Աթենք, Լառնակա, Վիեննա, Վիլնյուս: Սա բնականաբար կազդի զբոսաշրջային ցուցանիշների աճի վրա»,- նշեց Սաֆարյանը: