Զորականի դպրոցում խաղաղ չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը փետրվարի 20-ին որոշում է ընդունել ուժը կորցրած ճանաչել «Զորականի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Սիլվա Խոջայանի` 2020թ․հունվարի 31-իթիվ 538, 2020թ․ հունվարի 14-ի թիվ 529 եւ 2019 դեկտեմբերի 19-իթիվ 527 հրամանները: Նույն որոշմամբ մարզպետը հանձնարարել է Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանին 3-օրյա ժամկետում այդ որոշման պատճենները տրամադրել Զորականի միջնակարգ դպրոցի տնօրենին եւ Արեւիկ Բաղիրյանին: Սիլվա Խոջայանի դիմումի հիման վրա՝ մարզպետ Հայկ Չոբանյանի որոշումով՝ 2020 փետրվարի 7-ից Սիլվա Խոջայանն ազատվել է Զորականի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից:

Մարզպետ Հ.Չոբանյանի փետրվարի 7-ի մեկ այլորոշմամբ Հայկ Ազարյանը նշանակվել է Զորականի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար մինչեւ մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը եւ աշխատանքային պայմանագիր կնքելը:

Փետրվարի 25-ին Սիլվա Խոջայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ չնայած Տավուշի մարզպետը չեղյալ է համարել Արեւիկ Բաղիրյանին իր հայտարարած նկատողությունները, նրան աշխատանքից ազատելու հրամանները, սակայն Արեւիկն այժմ չի կարողանում դասեր վարել, քանի որ դպրոցի աշակերտները նրա դասերին չեն մասնակցում:

Սիլվա Խոջայանը նաեւ հայտնեց, որ դպրոցի ուսուցիչները եւ Արեւիկի հարաբերությունները վատ են: Ս.Խոջայանն ասաց, որ ինքը այժմ որպես ուսուցչուհի աշխատում է Զորականի դպրոցում, առաջիկայում կայանալու է Զորականի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ, ինքը զորականցիների ցանկությամբ ու պահանջով մասնակցելէ ու մասնակցելու է այդ մրցույթին:
Ոսկան Սարգսյան




Լրահոս