Մարուքյանը դժգոհ է․ ուշագրավ տեղեկություններ ԱԺ խորհրդի նիստից․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ հաստատվել է այսօր մեկնարկող նիստերի օրակարգը: Օրակարգում ընդգրկված է ինչպես վեթթինգի մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթը, այնպես էլ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագիծը։ Սակայն մեկ այլ աղմկահարույց նախագիծ եւս օրակարգում կլինի. խոսքը «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին է վերաբերում: Բացի այդ, խորհրդի նիստում կայացվել են նաեւ այլ որոշումներ, եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հեռացվել է պատվիրակությունների կազմերից:

Սակայն մեզ այլ ուշագրավ տեղեկություններ են հասել խորհրդի նիստից: Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց է բարձրացրել Հայաստանում անկախ պատգամավորի ինստիտուտի բացակայության մասին: Ինչպես հայտնի է, Արման Բաբաջանյանը դուրս է եկել խմբակցությունից եւ այժմ հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր: Սակայն Մարուքյանը երեկ հայտարարել է, որ իրենք այս հարցով քննարկումներ են սկսելու: Ըստ էության, նրանք ցանկանում են հասնել նրան, որ Արման Բաբաջանյանը վայր դնի իր մանդատը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս