Մարտի 4-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 4-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում, մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվան ընդառաջ, կկայան ասուլիս, որի նպատակն է ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության և համայնքների կայուն զարգացման, ինչպես նաև պարենային անվտանգության հարցում կանանց դերը:

Ասուլիսի ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գտաշեն բնակավայրից անասնաբույժ Հերիքնազ Էգնատոսյանը, ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքից ֆերմեր Արևիկ Սիմոնյանը , կաթ վերամշակող ընկերության ներկայացուցիչ Զարինե Բաղդասարյանը և Ռազմավարական Զարգացման Գործակալություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Պողոսյանը կներկայացնեն այն ահռելի աշխատանքը, որ կատարում են կանայք գյուղատնտեսության ոլորտում:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

***

Տեղեկացնում ենք, որ մարտի 4-ին, ժամը 11.00-ին (խնդրում ենք ներկայանալ ժամը 10.40-ից սկսած) ՊԵԿ
վարչական շենքում (Խորենացի 7 հասցեում, հարկային մուտքից) նախատեսվում է ՊԵԿ հարկային վարչարարության
կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանի հանդիպումը ԶԼՄ
ներկայացուցիչների հետ:
Թեմա՝ «Հարկային ոլորտում 2019 թվականին կատարված աշխատանքները և հիմնական ցուցանիշները»
Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

***
Տեղեկացնում ենք, որ մարտի 4-ին, ժ. 15:00-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում կտրվի ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Ծրագիրը Եվրոպական միության կողմից ներկայումս ֆինանսավորվող ամենախոշոր աջակցության ծրագիրն է: Այն առաջիկա 3 տարվա ընթացքում կաջակցի կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես Հայաստանի հյուսիսային մարզերում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11,7 միլիոն եվրո: Ծրագիրը համաֆինանսավորվում և իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ծրագիրը մասամբ իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:

Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցել միջոցառմանը և լուսաբանել այն:

***
Մարտի 4-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն անասնաբույժ Հրանտ Դավոյանը և կենդանասեր Նաթելա Բուդաղյանը:

ԹԵՄԱ՝ ՀՈԱԿ-ի գլխավոր անասնաբույժի և անձնակազմի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներն ու վտանգները. ՀՈԱԿ-ի անօրինական գործողությունները:

Մարտի 4-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Մատենադարանի աշխատակիցներ Գայանե Այվազյանը, Փիրուզ Մնացականյանը և Ալլա Խառատյանը:

ԹԵՄԱ՝ կառավարման ճգնաժամ Մատենադարանում. աշխատողների միավորման ազատության ոտնահարումները փակ խմբային կառավարման մշակույթի պայմաններում. չարաշահումներ. հաղորդում հանցագործության մասին. ակադեմիական համակարգի դիմադրությունը հեղափոխությանը. Մատենադարանի աշխատակիցները բարձրաձայնում են:

***
Մարտի 5-ին՝ ժամը 13:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ «ՀԿ կենտրոնում» (հասցե՝ ք. Վանաձոր, Խորենացի 6/1) կազմակերպում է քննարկում՝ «Ի՞նչ բարեփոխումներ են անհրաժեշտ ոստիկանությանը՝ բարեփոխվելու համար» թեմայով:

Բանախոսներ՝

Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ

Սաշիկ Սուլթանյան՝ Մարդու իրավունքների եզդիական կենտրոն իրավապաշտպան ՀԿ ղեկավար

Գևորգ Քոթանջյան՝ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ

***




Լրահոս