ՔՊ-ի «ստվերը». ում միջոցով է ԲԿ աշխատակիցը դարձել ավագանու անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Հռիփսիմե Հունանյանը դարձել է Երեւանի ավագանու անդամ: Նա իր ավագանու մանդատը ստացել է Երեւանի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Արուսյակ Հարությունյանի փոխարեն: Համապատասխան որոշումը կայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ փետրվարի 24-ի արտահերթ նիստում:

ArmLur.am-ին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել ավագանու նոր անդամի՝ ով լինելուց:  Մենք նախ պարզեցինք, որ Հիփսիմե Հունանյանը Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի աշխատակից է, սակայն հայտնի է նաեւ իր քաղաքական հայացքներով եւ հիմնադրման օրվանից եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:

Սակայն նկատենք, որ ավագանու անդամի ամուսինը եւս հայտնի է իշխանությունների հանդեպ իր դրական վերաբերմունքով եւ ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն ու դրան հաջորդած իրադարձություններին: Ավելին, նրա ամուսինը՝ ՔՊ Վերահսկող հանձնաժողովի անդամ Սարգիս Ալեքսանյանը, 2019 թվականի մայիսի 20-ին աչքի ընկավ մեկ այլ դրվագում եւս: Ինչպես հայտնի է՝ այդ օրը շրջափակվել էին դատարանի մուտքերն ու ելքերը եւ երբ դատավոր Դավիթ Բալայանը փորձել էր մտնելն Ընդհանուր իրավասություննների դատարանի Շենգավիթի նստավայր, բռնի խոչընդոտվեց: Դատավորը փորձեց պատուհանով մտնել, հրեցին և ընկավ գետնին:

Եվ հրողը հենց Սարգիս Ալեքսանյանն է եղել: Եվ առհասարակ վերջինս շատ ակտիվ է սոցիալական ցանցերում եւ աչքի է ընկնում նաեւ քաղաքական գրառումներով:




Լրահոս