Հարգելի գործընկեր,
Մարտի 6-ին ժ.14:00-ին Սարգիս Մուրադյան պատկերասրահում՝ Իսահակյան 38 հասցեով,
կմեկնարկի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» նախագծի «Առանց գրաքննության. Ճակատագրական 8-երի մեդիադրամաներ՝ 1988 1998 2008 2018» ցուցահանդեսը:
Այն ներկայացնում է վերջին տասնամյակներին մեդիայում պրոպագանդայի, արտաքին ու ներքին վերահսկողության, ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ ճնշումների ու բռնության առավել ցայտուն օրինակները։
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ցուցահանդեսի բացմանն ու լուսաբանելու այն: Հնարավորության դեպքում, խնդրում ենք տարածել կից հայտարարությունը՝ ցուցահանդեսի մեկնարկի վերաբերյալ:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
***
Մարտի 6-ին ժամը 13:00-ին «Նոյյան Տապան» -ի մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս որոշ ավտոներկրողների (դիլերների) մասնակցությամբ։
Թեման՝ «Ապահովագրական հատուցումների մեծ մասը անօրինական
են. ահազանգում են շահառուները և իրավապաշտպանները»։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 հեռախոսահամարով։