Հարց քաղաքացիներից՝ ավտոլվացման գործունեությունը հարկվո՞ւմ է արտոնագրային վճարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ավտոլվացման գործունեությունն արդյոք հարկվո՞ւմ է արտոնագրային վճարով, թե՞ոչ:

Օնիկ Հարությունյան (47 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ14.09.2012թվականի N 25 ««Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի կիրառման որոշ հարցերի վերաբերյալ» պաշտոնական պարզաբանման 20-րդ կետի դրույթներով՝ ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը դասակարգվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ 03.06.2009 թվականի «ՀՀ դասակարգիչ հաստատելու մասին» N372-Ն հրամանով հաստատված տնտեuական գործունեության տեuակների ՀՀ դաuակարգչի ծածկագրին:
Ծածկագիրն իրմեջ ներառում է ավտոմեքենաների մեխանիկական եւ էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը եւնորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը եւ այլն:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈւՐԴ».«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը կատարել է արտոնագրային վճարի մուծում: Ի դեպ, արտոնագրային վճարով հարկվող ժամանակահատված է համարվում տարվա ընթացում ընտրված ցանկացած ամիսը կամ հաջորդական ամիսների հանրագումարը, բայց ոչ ավելի, քան տասներկուամսյա ժամանակահատվածը:

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին երեխայի ծնվելուցհետո՝վեց ամսվա ընթացքում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս