
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստի աշխատանքները: Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:
Քվեարկության կդրվեն նաև պատգամավորների կողմից ներկակացված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: «Լուսավոր Հայաստան» խմբակցություն առաջարկած Ձերբակալված անձանց պահելու մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը ընդունվեց: Կողմ քվեարկեց 70 պատգամավոր, դեմ՝ 21, ձեռնպահ՝ 22:
Մանրամասները՝ տեսանյութում