
Այսօր Արցախի Ասկերան քաղաքում ընթանում էր նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի եւ Միասնական հայրենիք կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հանդիպումը տեղացիների հետ:
Հանդիպումից առաջ Armlur.am-ը փորձեց մի քանի հարց ուղղել նախագահի թեկնածուին, սակայն վերջինս տրամադրված չէր հարցազրույցի եւ կեսից որոշեց չպատասխանել հարցերին, իսկ նրան ուղեկցող երիտասարդներն էլ փորձեցին փակել տեսախցիկը:
Նշենք, որ տեսախցիկը փակող երիտասարդը Հովիկ Մայիլյանն է, որը նախագահի թեկնածուի ազգականն է: