ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետարանում անհասկանալի մթնոլորտ է, և փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը կլքի պաշտոնը. Միքայել Մանրիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում Երեւանի ավագանու նիստում պետք է քննարկվի Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարողականը։ Մինչ այս բյուջեի կատարողականի նախագիծը դրված է եղել e-draft հարթակում, ապա հանրային քննարկման անցել Երեւանի քաղաքապետարանում։

Սակայն ուշագրավ է, որ օնլայն հարթակում առաջարկներ չեն եղել, իսկ քաղաքապետարանում կազմակերպված քննարկմանն էլ միայն մեկ անձ է ակտիվ եղել։

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել էր բյուջեի կատարման հաշվետվությունը, եւ ուշագրավ պատկերի է ականատես եղել․ մեծ թվով ծրագրերի պարագայում կատարողականը շատ ցածր է՝ մոտ 60-70 տոկոս։ Այսինքն՝ սխալված չենք լինի, եթե ասենք, որ 2019 թվականի ընթացքում Երեւանի քաղաքապետարանը թերացել է իր աշխատանքում։ Այդ կարծիքին են նաեւ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները:

ArmLur.am-ն այս թեմայի շուրջ զրուցել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի հետ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս