Հարց քաղաքացիներից՝ ինչպես կարելի է պաշտպանվել աղանդներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջին շրջանում տարածված են տարբեր տեսակի աղանդ քարոզողները: Ուզում եմ իմանալ՝ ինչպես կարելի է պաշտպանվել աղանդներից, ինչպես սպառիչ պատասխան տալ քարոզիչներին:

Ռիմա Գրիգորյան (35 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Գրիգորյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ աղանդներից պաշտպանվել կկարողանաք, եթե Եկեղեցու դավանանքը լավ իմանաք եւպատարագին մասնակցեք ամեն կիրակի. եթե մկրտված չեք,մկրտվեք, որպեսզի պատարագի ընթացքում Սուրբ Հաղորդությունը ճաշակել կարողանաք: Անհրաժեշտ է ճշմարտությունը իմանալ եւ կատարել, իսկսուտըհեռու կնահանջի: Պետք չէ նրանց սպառիչ պատասխան տալ: Ապրե՛ք ճիշտ քրիստոնեական կյանքով, գուցե այդպես նրանց կհամոզեք:
Արարատյան հայրապետական թեմ
«ԺՈՂՈՎՈւՐԴ».Նշենք, որ Հայաստանում գրանցված են 65 կրոնական կազմակերպություն, որոնցից մոտավորապես 54-ն աղանդներ են: Հայաստանի շուրջ 350 հազար բնակիչ ընդգրկված է աղանդներում: Աղանդների գոյությունը հաճախ բացատրում են Աստծու հետշփվելու հնարավորությամբ, եւ դրա համար, նրանց կարծիքով, նրանք ամեն ինչ անում են, որպեսզի մարդկային զանգվածի մեջոչոքիրեն ավելորդ չզգա, եւ բոլոր մարդիկ եղբայրներ ուքույրեր լինեն:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս