Էլեկրոնային սիգարետի վերաբերյալ ամենաթարմ հետազոտությունը Մեծ Բրիտանիայի Հանրային առողջապահության ազգային գործակալության կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ Անգլիայի Հանրային առողջապահության ազգային գործակալության վերջին հետազոտության, նիկոտին մատակարարող սարքերը, լինելով նոր ու ավելի քիչ վնասակար այլընտրանք սիգարետին, կարող են կարևոր դեր խաղալ սիգարետի դեմ պայքարում։

Մարտի 4-ին Անգլիայի Հանրային առողջապահության ազգային գործակալությունը (Public Health England) էլեկտրոնային սիգարետի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակել։ Սա նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի վերաբերյալ PHE-ի արդեն վեցերորդ հետազոտությունն է։

Չնայած սիգարետի տարածվածության կրճատմանը Մեծ Բրիտանիայում, ծխելը շարունակում է մնալ կանխարգելման ենթակա հիվանդությունների ու մահվան հիմնական առողջապահական պատճառը։ Այս համատեքստում նիկոտին մատակարարող նոր ու ավելի քիչ վնասակար սարքերը կարող են կարևոր դեր խաղալ սիգարետի տարածվածության կրճատման գործում։

Չափահասների մեծամասնությունը էլեկտրոնային սիգարետ է օգտագործում ծխելը թողնելու համար։ Ծխելը թողնելուն աջակցող հանրային ծառայության տվյալների համաձայն, երբ այն ծխողները, որոնք էլեկտրոնային սիգարետի միջոցով են փորձում հրաժարվել սովորական սիգարետից, ավելի մեծ հավանականությամբ են հաջողության հասնում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային սիգարետ է օգտագործում 11-18 տարեկան դեռահասների 5%-ը։ Հատկանշական է, որ, չնայած էլեկտրոնային սիգարետի նկատմամբ պետության վարած բարենպաստ քաղաքականությանը, 2014 թավականից ի վեր այդ ցուցանիշը չի փոխվել։ Փոխարենը զգալիորեն նվազել է ծխող դեռահասների թիվը՝ եթե 2009 թվականին ծխում էր դեռահասների 11%, ապա 2018 թվականին այդ ցուցանիշը հասել է 5%: Տվյալները վկայում են, որ էլեկտրոնային սիգարետ օգտագործող բրիտանացի դեռահասների 99%-ից ավելին մինչև էլեկտրոնային սիգարետը ծխել են այրվող սիգարետ, և միայն մեկ տոկոսից պակասն է, որ նիկոտին առաջին անգամ օգտագործել են հենց էլեկտրոնային սիգարետի միջոցով։ Սա նշանակում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությանը հաջողվել է էլեկտնորային սիգարետը չափահասների շրջանում դիրքավորել որպես ծխելը թողնելուն օգնող միջոց՝ միևնույն ժամանակ այն հեռու պահելով դեռահասներից։

Չափահասների 34%-ը գիտակցում է, որ էլեկտրոնային սիգարետը ավելի քիչ վնասակար է, քան սովորական սիգարետը։ Այլ երկրների համեմատ սա բավականին բարձր ցուցանիշ է, բայց դեռևս 2014-ին էլեկտրոնային սիգարետի ավելի քիչ վնասակար լինելը գիտակցում էին չափահասների 45%։ Ցուցանիշի նվազման պատճառներից մեկը 2019 թվականին ԱՄՆ-ում բռնկված համաճարակն ու մահերն էին, որը շատերը վերագրում էին էլեկտրոնային սիգարետին։ Արդյունքում, ենթարկվելով մասսայական ապատեղեկատվությանը, բրիտանացիներից շատերը լրջորեն դիտարկում էին էլեկտրոնային սիգարետից հրաժարվելն ու նորից այրվող սիգարետ ձեռքը վերցնելը։ Էլեկտրոնային սիգարետի ու նրա՝ սիգարետի համեմատ ավելի վնասակար լինելու թյուր կարծիքի ամրապնդումը կարող է խանգարել, որ չափահաս ծխողներն այս սարքերը օգտագործեն որպես սիգարետից հրաժարվելու արդյունավետ միջոց։ Նման խնդրից խուսափելու համար Հանրային առողջապահության ազգային գործակալությունը տեղեկատվական լայնածավալ արշավ սկսեց, որի շրջանակներում ներկայացվեցին ԱՄՆ-ում մահվան ելքով հիվանդության առաջացման պատճառները։ Պարզվում է, ԱՄՆում մահանում էին ոչ թե նիկոտինի ու էլեկտրոնային սիգարետի օգտագործումից, այլ դրա միջուկի մեջ մարիխուանայի յուղ (THC) և վիտամին E ացետատ ավելացնելուց։

Ավարտելով, գործակալության հաշվետվության մեջ նշվում է, որ էլեկտրոնային սիգարետի առկայությունը շուկայում և նրա առաջխաղացումը որպես ծխելը թողնելուն օգնող միջոց չի նպաստում սիգարետի տարածվածության ավելացմանը։

Հետազոտությանն անդրադառնալուց առաջ եկեք պարզենք՝ ինչ են իրենցից ներկայացնում նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերը։

Վերջիններս ստեղծվել են որպես սիգարետի համեմատ ավելի քիչ վնասարակ այլընտրանք։ Քանի որ սիգարետի վնասը պայմանավորված է այրման արդյունքում արտազատվող ծխով, այս սարքերն աշխատում են առանց այրման ու արտազատում են ոչ թե ծուխ, այլ գոլորշի։

Նիկոտին մատակարարող էլեկտրոնային սարքերը լինում են երկու տեսակի՝

  • էլեկտրոնային սիգարետ
  • ծխախոտի տաքացման համակարգեր

Այս երկուսի հիմնական տարբերությունն այն է, որ էլեկտրոնային սիգարետը գոլորշիացնում է նիկոտին պարունակող հեղուկը։ Այսինքն, ծխախոտ ընդհանրապես չի օգտագործվում։

Ի տարբերություն էլեկտրոնային սիգարետի, ծխախոտի տաքացման համակարգերը այրելու փոխարեն տաքացնում են հենց ծխախոտաբույսը, որը մշակված է հատուկ ձևով։




Լրահոս