«Պրայմ Քրայմ» լրատվականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ մարտի 4-ին Ստամբուլում «օրենքով գող» Գուլիի մերձավոր շրջապատի հեղինակությունները հենց նրա համաձայնությամբ վերականգնել են 40-ամյա «օրենքով գող» Լեկսո Լոգուի լիազորությունները:
Դրանցից նա զրկվել էր երկու անգամ. առաջինը՝ 2015 թվականին, Շաքրո Մոլոդոյի կլանի անդամների որոշմամբ, մյուսը՝ 2018-ին՝ իր իսկ կլանի կողմից:
Փաստորեն, «գողերի» մի կլանը վերականգնում է մյուս կլանի կողմից առոչինչ համարված լիազորությունները:
Կայքը նշում է, որ առաջին անգամ Լեկսոն տուժեց Ռովշանի և Տախիի ստորագրությունների հետևանքով, երբ վերադառնալով Իսպանիայից՝ Շաքրոն գլխիվայր շրջեց իր «կադրերին» և իսկական «ջարդ» կազմակերպեց: Լեկսոն ստիպված էր ստել, թե իրեն արտաքսել են առանց իր իմացության, սակայն դրան ոչ ոք չհավատաց, և դրան հաջորդած 3-ամյա ազատազրկումը թմրանյութերի պահման մեղադրանքով նա անցկացրեց առանց «օրենքով գողի» կարգավիճակի:
2018 թվականին ազատության մեջ հայտնվելով՝ Լեկսոն զգաց «գործընկերների» քննադատությունները, որոնց դուր չէր եկել, թե ինչպես է ինքը ձեռք քաշել ընդհանուր գործից և Նիկի Գանգրինսկու հարսանիքի երկրորդ օրը հայտարարել էր, որ ինքը «գող» չէ:
Ավելի ուշ որոշում է կայացվել կատարվածը համարել խիստ նեղ և ներսի խնդիր, մոռանալ և ներել հին մեղքերը, մանավանդ որ նման քայլը «օրենքով գողերի» աշխարհում նոր բան է:
Այսպիսով, Բեզոն հայտարարել է, որ «եզդիներին վերցնում է իր վրա»: