Ինչքանով հասցրել եմ շփվել մարդկանց հետ, Փաշինյանի կողմնակիցն են. Ագարակում պատրաստ են վարչապետի այցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս փետրվարի 29-ին տեղեկացրել էր, որ մարտի 10-ին պլանավորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզչության մեկնարկը, որը նախատեսված է սկսել Սյունիքի մարզից: Եւ, ահա,ըստմերտեղեկությունների՝ վարչապետն առավոտյան ուղղաթիռով միանգամից իջնելու է Սյունիքի մարզի Ագարակ քաղաք, որտեղից էլ նախատեսված է սկսելսահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Մենք տեղեկացանք, որ այս օրերինՍյունիքի մարզի բոլոր համայնքներում աժիոտաժ է տիրում, քանի որ բոլորը ցանկանում են հավուր պատշաճի դիմավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Երեկ այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը: Նշենք նաեւ, որ Ագարակը խոշորացված քաղաք է, իսկ  Մեղրին համարվում է համայնքային կենտրոնը:

-Պարո՛ն Զաքարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է սկսում Սյունիքի մարզում, Դուք տեղյա՞կ եք:

-Այո, իհարկե տեղյակ ենք:

-Պատրաստվո՞ւմ եք դիմավորել ՀՀ վարչապետին:

-Իհարկե պատրաստվում ենք, հանրապետության վարչապետն է գալիս, մենք՝ մեր մասով, կոմունալ ծառայությունը՝ իր մասով, մաքրությունը եւ այլն, այդքանը:

-Այսինքն՝ նաեւ քաղա՞քն եք մաքրում վարչապետի այցի առիթով:

-Դե մենք միշտ էլ մաքրությունով զբաղվում ենք, բայց վաղը մի քիչ տարբերություն պետք է լինի էլի, ամեն դեպքում,լիքըհյուրեր են գալու մայրաքաղաքից, գան՝ ավելի մաքուր տեսնենմեր համայնքը:

-Դո՞ւք եք դիմավորելու ՀՀ վարչապետին: Ինչպե՞ս եք պլանավորել, շրջելո՞ւ եք վարչապետի հետ քարոզարշավի ընթացքում:

-Ճիշտն ասած, չգիտենք, պրատոկոլը կգա, կասի, ուղղաթիռը Ագարակում է իջնելու, բնական է ուղղաթիռը կդիմավորենք: Նախատեսված է հանդիպում ժողովրդի հետ, այսինքն՝ այցը համայնքապետարանում չիլինելու:

-Իսկ սյունեցիները տեղյա՞կ են, որ ՀՀ վարչապետը մարզ է գալիս քարոզարշավ իրականացնելու համար, արդյոք պատրաստվո՞ւմ են հանդիպել նրա հետ:

-Երեկ իրենց մեքենան պտտվում էր բոլոր համայնքներում՝ Մեղրիով, Ագարակով, բարձրախոսով տեղեկացնում էր այցի մասին:Այսինքն՝ «Այո»-ի շտաբից տեղեկացնում էր այցի մասին:

-Այս ընթացքում շփվե՞լ եք Ձեր ղեկավարած համայնքի բնակիչների հետ, տեղյա՞կ եք, թե իրենքինչպես են տրամադրված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ինչ դիրքորոշում ունեն:

-Ինչքանով ես եմ տեղյակ, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, փորձագետ չեմ, բայց ինչքանով հասցրել եմ շփվել ժողովրդի հետ, մարդիկ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն են: Այդ «ԱՅՈ» կամ «ՈՉ»-ը այդքան չի հետաքրքրում իրենց, սահմանադրական այդ նրբություններին կարող է ժողովուրդը այդքան իրազեկված չէ, տեղյակ չէ, բայց տրամադրվածությունը այն է, որՆիկոլ Փաշինյանի ուզածըորն է, այդպես ենք ուզում անել: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես այդպես եմ կարծում:

-Այսինքն՝ Դուք կարծում եք, որ եթե Նիկոլ Փաշինյանը հորդորի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը գնալ ընտրատեղամասեր եւ «Այո» քվեարկել, այդպես էլ կանե՞ն սյունեցիները, քանի որ դա Փաշինյանի պահանջն է:

-Իմ տպավորությունը դա է, դա իմ կարծիքն է, բայց ես չգիտեմ՝ գուցե ես սխալվում եմ.տեսնենք, այս պահին որեւէ բան չեմ կարող ասել, ես այդպես եմ տեսնում:

-Դուք հանրաքվեի քարոզարշավին մասնակցելո՞ւ եք, արդյոք Ձեր համայնքի բնակիչներին հորդորե՞լ եք գնալ եւ «Այո» քվեարկել:

-Ոչ, չեմ մասնակցում, մեզ զգուշացրել են, որչպետք է խառնվենք քարոզարշավին, այսպես,կոպիտ ասած, արջի ծառայություն չմատուցենք, այդպես:

-Բայց Ձեր համայնքի բնակիչների հետչե՞ք զրուցում, չե՞ք բացատրում, թե հանրաքվեն ինչի համար է արվում:

-Ախր, ես էլ Սահմանադրության մասնագետ չեմ, ես էլ այդքան լավ չեմ պատկերացնում, հետո ես այս իրավիճակումորպես ՀՀ քաղաքացի եմ հանդես գալիս, ես իմ կարծիքն ունեմ:Գնալու եմ իմ ընտրությունը անեմ,բայց ես իմ ընտրության մասինչեմ ասելու:

-Ընդդիմության կարծիքով՝ հանրաքվեն իրականացվում է մեկ անձից ազատվելու համար. դա Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյնան է: Ըստ նրանց՝ իշխանությունը դրա համար է նման բան նախաձեռնել, Դուք կիսու՞մ եք այդ տեսակետը:

-Ես այդ մասով դիրքորոշում չունեմ, որովհետեւ ես մասնագիտությամբ իրավաբան չեմ, ես նրբությունները չեմ պատկերացնում՝ այդպես է, թե այդպես չէ:

-Իշխանություններն ասում են՝ եթե նախկին իշխանության ներկայացուցիչ ես, ապա պետք է հեռանաս, Դուք համակարծի՞ք եք:

-Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա իշխանության թեւերըպետք է հակակշռեն իրար, այսինքն՝ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունները… Այսինքն՝պետությունը դրանով է պետություն, որ իրար հակակշռում են, բայց դա իմ կարծիքն է, ես ընդհանուր գծերով եմ ասում:

-Դուք էլ նախկին իշխանության ներկայացուցիչ եք. ի՞նչ եք կարծում, պե՞տք է հրաժարական ներկայացնեք, երբ իշխանությունը ցանկանա:

-Ես անկեղծ եմ ասում, թողընտրություն լինի Մեղրիում, ազգաբնակչության մեծամասնությունը եթե չուզի, ես պատրաստ եմ գնալ: Ես պատրաստ եմ զիջել, ով գա, պատրաստ եմ իրեն աջակցել, բայց դրա մասին վաղ է դեռեւս խոսել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս