ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նա, ով հասցնում է մարդու գրպանը փող մտցնել, ավելի կարևոր է դառնում. Նիկոլ Փաշինյանը՝ Ագարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Այո»-ի թիմի անդամների հետ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում է: Նա այս պահին ելույթ է ունենում բնակիչների համար: Փաշինյանը ներկայացրել է, թե ինչու պետք է ագարակցիները գնան հանրաքվեի եւ «Այո» ասեն:

«Այս հեղափոխությունն ունի մեկ առաջնորդ, եւ այն դուք եք: Դրա համար է այս բուկլետն այսպիսին: Սրա մեջ նշված է, թե ինչի համար է պետք հանրաքվեն եւ ինչու ենք խնդրում, որ «Այո» ասեք հանրաքվեին», – նշեց նա:

Փաշինյանը ընդգծեց, որ պետք է բուկլետները պահեն որպես հուշանվեր եւ հիշողություն: Փաստաթղթին նայելով՝ հիշեն իրենց պայմանավորվածությունը:

«Մենք չենք շեղվելու հեղափոխության արժեքներից: ՀՀ քաղաքացին այլևս երբեք չպետք է ընտրակեղծիք հանդուրժի, կապ չունի՝ ով է անում: Այդ ամենն է մեր տունը քանդում: Մարդուն ցածրացնում է: Նա, ով հասցնում է մարդու գրպանը փող մտցնել, ավելի կարևոր է դառնում», – հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս