Մարտի 11-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կադաստրի պետական կոմիտեի գործունեության բարեփոխման պահանջով 2019թ. ի վեր բողոքի ակցիաներ իրականացրած նախաձեռնող խմբի ղեկավար Գուրգեն Պողոսյանը: ԹԵՄԱ՝ ամփոփ դիտարկումներ համակարգում առկա իրողությունների և զարգացման հնարավոր ուղիների շուրջ:
***
Մարտի 11-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա Մոսկվա-Երևան-Քիշնև-Մինսկ տեսակամուրջ «Տարածաշրջանային ինտեգրացում, Եվրասիական բանկի համագործակցությունը ԵԱՏՄ երկրների հետ» թեմայով:
Միջոցառմանը կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի ղեկավար Անդրեյ Բելյանինովը:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35
Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։
***
Մարտի 11-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են ՀԱՀ քաղ. խորհրդի պատասխանատու Հրայր Աղինյանը, խորհրդի անդամ Լուսինե Հարոյանը եւ լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրաչյա Հակոբջանյան։
Թեմա ՝ ՀԱՀ շարժման ներկայացուցիչները նստացույց են սկսել հակաիրվական հանրաքվեի դեմ՝ նոր Սահմանադրության պահանջով։ Ինչու պետք է մերժել հանրաքվեն եւ ուր են տանում հայաստանյան ներքաղաքական զարգացումները։