ՀԱՐՑ. Կազմակերպությունը արտերկրից փոստային առաքմամբ ներմուծում է ապրանքներ: Մաքսային օրենսդրությամբ արդյոք սահմանվո՞ւմ է որոշակի չափ, որի սահմաններում ապրանքի ներմուծման համար մաքսատուրք եւ հարկեր չեն հաշվարկվում եւ վճարվում:
Լամարա Արզումանյան (38 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ.Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որՄաքսային միության մաքսային օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` մաքսատուրքերը, հարկերը չեն վճարվում՝ բացառությամբ անձնական օգտագործման ապրանքների, մեկ առաքողի կողմից մեկ ստացողի հասցեով մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով ապրանքների ներմուծման դեպքում, որոնց ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 200 (երկու հարյուր) եվրոյին համարժեք գումարը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈւՐԴ».Նշենք, որորպես «անմաքս առեւտուր» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների հայտարարատու կարող է հանդես գալ միայն այն անմաքս առեւտրի խանութի տիրապետողը, որտեղ նախատեսվում է իրականացնել այդ ապրանքների վաճառքը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: