ԱՄՆ-ի արդեն 24 նահանգ եւ երկրի մայրաքաղաք Վաշինգտոնն արտակարգ դրություն են հայտարարել COVID-19-ի կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին հայտնել Է CNN հեռուստաաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մարտի 11-ին արտակարգ դրություն սահմանելու մասին հայտնել Է չորս նահանգ՝ Արիզոնան, Նյու Մեքսիկոն, Լուիզիանան, Արկանզասը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը (Կոլումբիայի օկրուգ):
Ավելի վաղ արտակարգ դրություն Էին հայտարարել Միչիգանի, Վերմոնտի, Հյուսիսային Կարոլինայի, Մասաչուսեթսի, Կոլորադոյի, Օհայոյի, Իլինոյսի, Ռոդ Այլենդի, Նյու Ջերսիի, Օրեգոնի, Նյու Յորքի, Փենսիլվանիայի, Քենտուկիի, Ինդիանայի, Մերիլենդի, Կալիֆոռնիայի, Ֆլորիդայի, Վաշինգտոնի եւ Հավայիի նահանգները:
CNN-ի տվյալներով՝ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը ու եւս երկու դեմոկրատ սենատորներ՝ Փաթի Մյուրեյը եւ Հերի Փիթերսը, նամակ են պատրաստում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության համազգային ռեժիմ հայտարարելու խնդրանքով, ինչը թույլ կտա ԱՄՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման համերկրային գործակալությանը ավելի քան 40 մլրդ դոլար ուղղորդել կորոնավիրուսի դեմ պայքարին:
CNN-ը, վկայակոչելով տեղական իշխանությունների եւ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալները, հայտնել Է, որ Միացյալ Նահանգներում գրանցվել Է նոր կորոնավիրուսով հիվանդանալու 1237 դեպք, մահացել Է 37 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կորոնավիրուսի տարածման պատճառով Միացյալ Նահանգները 30 օրով փակել է մուտքը Եվրոպայից այցելուների համար: