ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հմայքը չեն կորցրել. 70-ն անց 3 ամենականացի աստղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը կանանց միամսյակի կապակցությամբ ընթերցողներին է ներկայացնում հայկական շոու-բիզնեսի կանանց մասին շարքեր: Այս անգամ անդրադառնում ենք 70-ն անց ամենականացի հայտնիներին, որոնք տարիների ընթացքում չեն կորցրել իրենց հմայքն ու փայլը: Ընդ որում, տվյալ դեպքում խոսքը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին փայլի մասին է։ Չէ՞ որ կինը գրավիչ է, երբ արտաքինը ներդաշնակ է ներքինի հետ։

Էվելինա Շահիրյան

Ապշել կարելի է, թե ինչպես է թատրոնի եւ կինոյի հայտնի դերասանուհին ապրել ավելի քան յոթ տասնյակ՝ չկորցնելով իր կանացիությունը, գեղեցկությունն ու փայլը: Նա այդ առումով բազմաթիվ կանանց համար հրաշալի օրինակ է: Տիկին Էվելինան շարունակում է խաղալ թատրոնում, նա մինչեւ օրս էլ պահանջված դերասանուհի է: Հայաստանի վաստակավոր արտիստուհին գրավիչ է նաեւ իր գրական խոսքով, կանացի շարժուձեւով: Շատ երիտասարդ կանայք կերազեին ունենալ կանացի այդ շարմը:

Ռաիսա Մկրտչյան

Հայաստանի ժողովրդական արտիստուհին երիտասարդ տարիներին շատ տղամարդկանց համար կնոջ լավագույն իդեալ էր: Այսօր արդեն, որպես հասուն կին, նա շարունակում է մնալ կանացի եւ ցանկալի: Երգչուհին չի կորցրել իր կանացի հմայքը, իսկ մի քանի կնճիռը ավելի յուրահատուկ է դարձնում նրան: Երգչուհին մշտապես խնամված տեսք ունի, նրա կազմվածքը եւս հրաշալի է պահպանվել:

Ջուլիետա Բաբայան

Քչերը կարող են կռահել, որ թատրոնի եւ կինոյի դերասանուհի Ջուլիետա Բաբայանը 70-ն անց է: Նա իր տարիքից բավականին երիտասարդ եւ թարմ է երեւում: Հայաստանի վաստակավոր արտիստուհուն յուրահատուկ հմայք է հաղորդում հումորի զգացումը, որը կարծես կրճատում է նրա տարիները: «Այսպես էլ ապրում ենք», «Իմ տունը իմ ամրոցն է», «Ներիր ինձ», «Աննա», «Վեր կաց եւ քայլիր», «Ընտանեկան իրավիճակներ», «Մի կաթիլ մեղր» եււ այլ նախագծերում տիկին Ջուլիետան հանդես է եկել կանացի ինքնատիպ կերպարներով՝ մշտապես նորովի ներկայանալով հետուստադիտողներին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Անտոնյան




Լրահոս