ՀԱՐՑ. Ինչպե՞ս է հաշվարկվում բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի ամսական չափը:
Գրիգոր Մուրադյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մուրադյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համաձայն «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի՝ ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի արտադրյալի 2000-պատիկի չափով` դրամական արտահայտությամբ: Բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար ելակետային տվյալ է համարվում ավտոմեքենայի բեռնատարողությունը` արտահայտված տոննաներով, իսկուղղիչ գործակիցները կապված են գոտիականության հետ:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որ ելակետային տվյալների կամ ուղղիչ գործակիցների փոփոխությունների (բացառությամբ գործունեության դադարեցման, ներառյալ` ժամանակավոր) դեպքում վճարողն այդ մասին գրավոր տեղեկացնում է իր գտնվելու վայրի հարկային տեսչության մարմնիննոր հայտարարություն (երկու օրինակից) ներկայացնելու միջոցով: Նախկին հայտարարությունը վերադարձվում է հարկային տեսչության մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: