Հարց քաղաքացիներից՝ ինչպե՞ս է տրվում ժամանակավոր անաշխատունակության նպաստը ամենամյա արձակուրդի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է տրվում ժամանակավոր անաշխատունակության նպաստը ամենամյա արձակուրդի ժամանակ: Ուզում եմ իմանալ՝ չվճարվող արձակուրդում կամ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին վճարվում է արդյոք ժամանակավոր անաշխատունակության նպաստ:

Ինեսա Օհանյան (34 տարեկան, ուսուցչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին նպաստը (բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի) տրվում է ամենամյա արձակուրդի չoգտագործված (ամենամյա արձակուրդին եւ ժամանակավոր անաշխատունակությանը համընկնող) մասը Հայաստանի Հանրապետության աշխատանքային oրենսգրքով սահմանված կարգով oգտագործելու ժամանակահատվածի աշխատանքային oրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:

Չվճարվող արձակուրդում կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ չի տրվում` բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին նպաստ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկմյուս գործատուի (գործատուների) եւ լիազոր մարմնի համար` հիմնական աշխատավայրի գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս