
Արգենտինայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Պաուլո Դիբալան իր պաշտոնական էջում գրառում է կատարել եւ անդրադարձել այն լուրերին, ըստ որի՝ ինքը վարակված է COVID-19 կորոնավիրուսով․ «Ողջույն բոլորին, ցանկանում եմ հաստատել ՝ ես առողջ եմ։ Այժմ գտվում եմ ինքնամեկուսացման մեջ։ Շնորհակալ եմ բոլոր նամակների համար, հուսով եմ, որ լավ եք»,-գրել է արգենտինացի ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսում» կարանտին է հայտարարված եւ մեկուսացման մեջ են գտնվում ակումբի 121 ներկայացուցիչներ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով է վարակվել թիմի իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանին։
Էդմոն Մարտիրոսյան